Sirum Em
[Տուն 1]
Քեզ արի տանեմ այս աշխարհից հեռու-հեռու
Ուր միայն իրար սրտի զարկերն ենք լսելու
Որ նորից դու զգաս իմ աչքերից ու հասկանաս
Սիրում եմ, այնքան հոգումս կաս
Քեզ արի տանեմ այս աշխարհից հեռու-հեռու
Աստղերի շշուկը լռության մեջ լսելու
Որ նորից վայրկյանը մեզ համար օրեր թվա
Սրտիս մեջ քո սիրտդ երևա
[Կրկներգ]
Սիրում եմ
Քո աչքերում սերն իմ սիրուն է
Նրանց փայլով խնդրում եմ
Լուսացրու գիշերը իմ հոգում
Սիրում եմ
Քո աչքերում սերն իմ սիրուն է
Ու նրանց մեջ ապրում է
Երկնքի անունը մեր սիրո
[Տուն 2]
Չես պատկերացնում ինչ կարևոր ես ինձ համար
Իմ տարօրինակ, իմ խելագար ուրիշ աշխարհ
Երբ տխրում ես դու, ամբողջ հոգիս է անձրևում
Գիտես դու, ինչքան եմ քեզ սիրում
Չեմ պատկերացնում ինչ կլիներ կյանքն առանց քեզ
Սիրտս անիմաստ, հոգիս անթև, արևն [?]
Մի ժպիտը քո տիեզերքում է տարածվում
Հոգումս երգեր է նոր ծնվում
[Կրկներգ]
Սիրում եմ
Քո աչքերում սերն իմ սիրուն է
Նրանց փայլով խնդրում եմ
Լուսացրու գիշերը իմ հոգում
Սիրում եմ
Քո աչքերում սերն իմ սիրուն է
Ու նրանց մեջ ապրում է
Երկնքի անունը մեր սիրո
[Անցում]
[Կրկներգ]
Սիրում եմ
Քո աչքերում սերն իմ սիրուն է
Նրանց փայլով խնդրում եմ
Լուսացրու գիշերը իմ հոգում
Սիրում եմ
Քո աչքերում սերն իմ սիրուն է
Ու նրանց մեջ ապրում է
Երկնքի անունը մեր սիրո